Ինդոնեզիայում կանխել են նախագահի պալատը պայթեցնելու փորձը
Ինդոնեզիայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները Ջակարտայի արվարձանում կալանավորել են երեք ահաբեկիչների։ Ենթադրվում է, որ ձերբակալվածները պայթյուն էին պլանավորում նախագահական պալատի մոտ։
Յուրաքանչյուր ամսվա երկրորդ կիրակի օրը նախագահի պալատը բաց է ժողովրդի համար։ Նրանք կարող են գալ և դիտել նախագահի պահակազորի հերթափոխի արարողությունը։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները ծրագրում էին ռումբը պայթեցնել դեկտեմբերի -ին՝ պահակզորի հերթափոխի արարողության ժամանակ։