Պատմության մեջ այս օրը. դեկտեմբերի 10
Դեպքեր՝
1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը
1864 - Ռուսական Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին
1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը
1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին
1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի
1924 - Հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
1948 - Ընդունվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը
1991 - Արցախն անցկացնում է անկախության հանրաքվե։ Ընտրության մասնակցողների 82%-ը քվեարկում է 99.7% կողմ։
Ծնունդներ՝
1610 - Ադրիան վան Օստադե, հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ
1888 - Արմենակ Սալմասլյան, հայ մատենագետ
1903 - Գուրգեն Ջանիբեկյան, հայ դերասան
1957 - Մայքլ Կլարկ Դունկան, ամերիկացի դերասան, պրոդյուսեր
1957 - Դավիթ Պետրոսյան, բանաստեղծ, գրականագետ, մամուլի պատմաբան
1987 - Գոնսալո Իգուաին, արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող
Մահեր՝
1937 - Քրիստափոր Արարատյան, հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար
1998 - Մանուկ Աթոյան, գյուտարար, ինժեներ
2004 - Խորեն Աբրահամյան, դերասան և ռեժիսոր