Հարյուրավոր ներգաղթյալներ անցել են 6 մետրանոց պատով և հայտնվել Իսպանիայում
Մի քանի հարյուր ներգաղթյալներ հատել են Իսպանիայի և Մարոկկոյի սահմանը՝ հայտնվելով Իսպանիայի Սեուտա կիսաանկլավի տարածքում։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարոկկոյից կիսաանկլավը բաժանում է Սեուտայի պատը, որը 6 մետրանոց կրկնակի ցանկապատ է՝ փշալարերով, տեսախցիկներով, աղմուկի հաղորդիչներով։
Այս պատը կառուցել էին Իսպանիայի տարածքը Աֆրիկայի միգրանտներից պաշտպանելու համար։
Նշվում է, որ ընթացել են բախումներ, որոնց արդյունքում ոստիկաններ են տուժել: