«Yoga Book». «Lenovo»-ն ներկայացրել է նոր ինովացիոն պլանշետները (լուսանկարներ)
«Lenovo» ընկերությունը Ռուսաստանում ներկայացրել է երկուսը մեկում «Yoga Book»-երը՝ երկու տարբերակով՝ «Android 6.0» և «Windows 10» օպերացիոն համակարգերով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
«Lenovo Yoga Book»-ի կառուցվածքը թույլ է տալիս էկրանը 360 աստիճանով շրջել և աշխատել «նոութբուք», «պլանշետ», «պրեզենտաիցա» ռեժիմներով:
Բացի այդ, սենսորային էկրանի վրայով թղթի վրա նկարելով՝ օգտատերը միաժամանակ ստանում է նկարի թվայնացված տարբերակը, որը զուգահեռաբար հայտնվում է սարքի էկրանին:
Նոր գաջեթի հաստությունը 9,6 մմ է, քաշը՝ 690 գրամ: