Հայերն առևտուր են անում Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերից
Հայ-վրացական սահմանային գյուղերում (Վրաստանի կողմից) հայերը ակտիվ առևտրի մեջ են ադրբեջանղիների հետ: Գաղտնիք չէ, որ Սադախլոն ու Մառնեուլին ադրբեջանաբնակ գյուղեր են:
Ժամանակին հենց այդ հատվածում պայթեցվում էր դեպի Հայաստան գազատարը, քարկոծվում Երևան-Թբիլիսի գնացքը:
Ի՞նչ են փնտրում հայերը Բացի գյուղմթերքից, որը մեզ մոտ չի աճում, լվացքի փոշի, մաքրող միջոցներ ու բուսական յուղ:
Պատճառը գինն է:
Սակայն վերջերս այդ նույն լվացքի փոշին այնքան է էժանացել, որ անիմաստ է Վրաստանից բերելը: Ու դա ինձ ուրախացնում է: Կարծում եմ գործ ունենք ոչ միայն մրցակցության վառ օրինակի հետ` Արիելի ու Պերսիլի միջև, այլ նաև հենց այս` Վրաստանից գնելու «սովորույթը» վերացնելու վճռականության մասին է խոսքը:
Իսկ մենք ոչինչ չունե՞նք առաջարկելու վրաստանցիներին ու իրանցիներին, որ մեր սահմանամերձ գյուղերում չկան առևտրի նման կրպակներ:
Իզաբելլա Աբգարյան.ֆեյսբուք: