Քլոե Քարդաշյանը պատասխանել է Թրամփի հասցրած վիրավորանքին
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոեն, և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ծանոթացել են 2009 թվականին «The Celebrity Apprentice» շոուի նկարահանումների ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Քլոեն ավելի վաղ հայտարարել էր, որ իր և Թրամփի միջև անհամեմատելի էներգիա կա: Դոնալդ Թրամփն իր հերթին վատ է արտահայտվել Քլոեի մասին: Վերջինս նրան «գեր խոզ» էր անվանել:
Թրամփը հազիվ թե իմանար, որ այդ խոսքերն իր համար նոր անախորժությունների առիթ է դառնալու:
Քլոեն հարցազրույցներից մեկում ասել է, որ սեքսիզմը հենց Թրամփի համար է ասված:
«Այն մարդը ով ամեն առիթով քննադատում է կանանց, դատում է ամսագրերի շապիկներով, չի կարող ղեկավարել մեր երկիրը»,-ասել է Քլոե Քարդաշյանը: