Առեղծվածային դեպք՝ Չինաստանում. բնակելի տներից մեկում 16 դի է հայտնաբերվել, այդ թվում՝ երեխաների
Չինաստանի Յունան նահանգի ոստիկանությունը հինգշաբթի հայտնաբերել է բնակելի տներից մեկում 16 մարդու դի: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
Դիերը հայտնաբերվել են Հուեյցզե գավառում:
Ոստիկանության տվյալներով` նրանք բոլորը սպանված են եղել:
Զոհերի թվում կա 3 երեխա: