Արծվիկ Մինասյանը՝ Բնապահպանության նախարար նշանակվելու մասին (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: Էկոնոմիկային նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախարարության անվան փոփոխության հետ կապված ինչ կարծիք ունի, նա պատասխանեց, որ իր տեսակետը չի փոխել և հիմա որոշակիորեն մեղմվել է նախարարության անվանումը:
«Ինձ մտահոգում է նաև այլ բան. ցանկացած փոփոխություն որոշակի առումով նաև ֆինանսական հետևանք է առաջացնում, մյուս կողմից՝ անվանումը պետք է բովանդակություն արտահայտի: Հետևաբար, ես մնում եմ իմ տեսակետին, որ էկանոմիկա անվանումը, կարող ենք հայերեն նույնիսկ տնտեսություն թարգմանել, որովհետև էկոնոմիկա, ի վերջո, տնտեսություն է նշանակում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով բնապահպանության նախարարի պաշտոնում իր նշանակվելու հարցին, նա նշեց. «Ես կարծում եմ պատշաճ չէ այդ հարցին հիմա պատասխանելը, քանի դեռ չի կազմավորվել կառավարությունը և չկա համապատասխան հրամանագրեր: Չափազանց բարձ եմ գնահատում ցանկացած նախարարի տեղն ու դիրքը և ինձ համար այս պահին գոնե պատասխանն այդ հարցին՝ դժվարանում եմ տալ: Իսկ ինչ վերաբերում է, առհասարակ, բնապահպանական խնդիրներին, ինձ համար առաջնորդողը պետք է լինի Սահմանադրությունը, մասնավորապես՝ 12-րդ հոդվածը, որը շրջակա միջավայրի պահպանությունը, վերկանգնումը և բնականաբար ողջամիտ օգտագործումը պետական և հանրային իշխանության հիմնական պարտավորությունն է, որպես նաև գալիք սերունդների առջև պատասխանատվություն: Բնականաբար, մոտեցումն ու ուղղությունն է, որ բնապահպանության մեջ պետք է առաջնորդի ցանկացած նախարարի, կառավարչի»:
Մանրամասները՝ տեսանյութում: