Ինչպես է ալկոհոլն ազդում կազմվածքի վրա
Համարվում է, որ ալկոհոլը շատ կալորիական է և այդ պատճառով չի կարող ընդգրկվել որևէ նիհարեցնող դիետայի մեջ: Սակայն ամերիկյան գիտնականները պնդում են, որ ալկոհոլը չի կարող վնասել կազմվածքին:
Գիտնականները , ովքեր ուսումնասիրել են 8000 մարդու տվյալներ, ասում են, որ չափավոր խմող մարդիկ ավելի նիհար են, քան ընդհանրապես չխմողները: Ըստ որում խմիչքի տեսակը նշանակություն չունի`գարեջուր է դա, գինի թե ավելի թունդ խմիչք:
Մասնագետները կարծում են , որ չնայած ալկոհոլը կալորիական է , օրգանիզմը նույն կերպ չի վերամշակում այն, ինչպես այլ կերակուրներ: Բայց զգուշացնում են , որ միայն ալկոհոլի քիչ քանակությունն է անվնաս կազմվածքի համար, ինչպես նաև առողջության:
Եթե խոսենք նախընտրելի խմիչքի մասին, ապա ավելի լավ է դա լինի ուժեղ ալկոհոլի փոքր չափաբաժին` խառնված հանքային ջրի կամ տոնիկի հետ: