ԵՄ-ն «Apple»-ից պահանջում է 13 միլիարդ դոլար վճարել Իռլանդիային
Եվրահանձնաժողովը որոշել է, որ Իռլանդիան «Apple»-ին ապօրինաբար հարկային արտոնությունն է տրամադրել՝ 13 միլիարդ եվրոյի չափով, և այժմ Իռլանդիան պետք է պահանջի դրանք ամերիկյան ընկերությունից: Այս մասին գրում է Rbc.ru-ն:
Դուբլինում հայտնել են, որ համաձայն չեն Բրյուսելի որոշման հետ: Իռլանդիան «ընտրյալ վերաբերմունք» է ցուցաբերել ընկերության հանդեպ:
Արդյունքում «Apple»-ն ապօրինի արտոնություններ է ստացել մինչև 13 միլիարդ եվրոյի չափով:
Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ ամերիկյան ընկերությունը նշանակալի օգուտ է ստացել: Հետաքննության տվյալներով, որը տևել է երեք տարի, պարզվել է, որ «Apple»-ի գործունեությունն Իռլանդիայում «չի համապատասխանել տնտեսական իրողություններին»: