Պուտինը կարող է կեղծել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները. ամերիկացի քաղաքական գործիչ
ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հերրի Ռիդը նամակ է ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրո, որում կիսվել է իր կասկածներով, թե Մոսկվան նախատեսում է խորամանկություններ անել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The New York Times»-ին:
«Ռուսաստանի միջամտությունն ավելի ուժեղ է, քան շատերը կարող են պատկերացնել»,- գրել է քաղաքական գործիչը: Ըստ նրա, ինքը մտավախություն ունի, որ «ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի նպատակը ընտրությունների քվեարկության արդյունքները խեղաթյուրելն է»:
Ինչպես գրում է թերթը, որպես իր ասածների ապացույց Ռիդը բերում է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Միլիարդատերը մեկ անգամ չէ, որ ասել է՝ ընտրություններին կարող են կեղծիքներ լինել. «Ինչո՞ւ է նա ասում այդ մասին: Որովհետև նրա շրջապատում նրան շատ են ասում, որ ընտրությունները կարող են կեղծվել»,- նշել է քաղաքական գործիչը: