Հրաշք հատապտուղ` ձմերուկ
Ձմերուկը միամյա բույս է: Աֆրիկայի հայտնի հետազոտող Դավիդ Լիվինգսթոունը կարծում էր, որ ձմերուկը Կալահարի մարգագետինների բույս է:
Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր` շաքար (ֆրուկտոզա), վիտամին B1, B2, նիկոտինաթթու, ասկորբինաթթու (վիտամին C), ֆոլիևաթթու, կարոտին և այլն:
Ասիական բժշկության մեջ ձմերուկի սերմերը և արմատներն օգտագործվում են որպես ընդհանուր ամրապնդող և միզամուղ միջոցներ: Համեղ այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ հյութ, ինչը բացատրում է ձմերուկի օգտագործումը որպես միզամուղ միջոց սրտանթոային հիվանդությունների և երիկամների հիվանդությունների հետ կապված այտուցների ժամանակ: Կեղևը, ավելի շուտ դրա եփած հյութը, նույնպես ունի նման հատկություններ: Իհարկե, ձմերուկ օգտագործելուց ևս պետք է չափ պահպանել, երիկամները հանկարծակի «չծանրաբեռնելու» համար:
Ձմերուկի հյութը ոչ միայն օգնում է օրգանիզմից դուրս հանել հեղուկը, այլև ապահովում է դրա դյուրամարսությունը ֆրուկտոզայի օգնությամբ: Ինչպես արդեն նշվեց, ձմերուկը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ուժեղացնում են աղիների աշխատանքը և լավացնում են մարսողությունը:
Մեծ տարածում է ձեռք բերել ձմերուկի դիետան. Դուք կարող եք օգտագործել ձմերուկը առանձին կամ էլ` սև հացով: Այս դիետայի տևողությունը հիմնականում մեկ շաբաթ է: Սակայն, սկզբունքորեն, մի քանի «ձմերուկային» օրերը օգտակար կլինեն օրգանիզմի համար: