Արմավիր-Գյումրի ճանապարհին մահացու ելքով վթարից տուժած ռուս զինծառայողը հիվանդանոցում մահացել է
Ինչպե հայտնել էինք 25.08.2016թ. ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:
Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը տեղում մահացել էր, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել բժշկական կենտրոն:
Այսօր՝ ժամեր առաջ, մահացել է նաև ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային ռուս զինծառայողը, ով գանգուղեղաին ծանր վնասվածք էր ստացել: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից