Լեռնային Ղարաբաղն ունի պետության բոլոր ատիբուտները. Զատուլին
Սփյուռքի և ինտեգրացիայի ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Նոյյան տապան» թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետական միավորում կայացել է: Այն գոյություն ունի և ունի պետության բոլոր ատրիբուտները:
Զատուլինի խոսքով՝ դա փաստում է ոչ այնքան սեփական բանակի գոյությունը կամ անվտանգության սեփական ծառայությունների, այլ այն փաստը, որ ԼՂ-ում տազմական կոնլֆլիկտի ողջ ընթացքում դեմոկրատական գործընթացներ են տեղի ունենում՝ ընտրություններ: Դրանք և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններն են: ԼՂ-ում մարդիկ իշխանությունը չեն փոխանցում ժառանգաբար, այլ պայքարում են դեմոկրատական եղանակով ազգային ներկայացուցչություն ունենալու համար:
Զատուլինը կարծում է, որ ԼՂ-ի տնտեսությունը, չնայած այն բանին, որ այն, իհարկե, տուժում է շրջափակումից և կոնֆլիկտի այլ հետևանքներից, այսպես կոչված ճանաչված պետություններին շատ միավորներով կզիջի, որովհետև մարդիկ հարմարվել են և ցանկանում են աշխատել, կա Հայաստանի և Սփյուռքի կողմից աջակցություն, կան բարենպաստ բնակլիմայական հնարավորություններ: Այս առումով ԼՂ-ն շատ ավելի ինքնավար պետություն է՝ ի տարբերություն ՄԱԿ-ի անդամ պետություններից շատերից, որոնք պաշտոնապես ճանաչված պետություններ են: