Նախկին օդաչուները դիմեցին ՄԻՊ-ին` իրենց հարցին լուծում տալու նպատակով (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, հերթական անգամ, ՀՀ Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում:
Հաշմանդամ օդաչուները, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս ՀՀ Կառավարության շենքի դիմաց էին: Ինչպես արդեն հայտնել էինք այսօր նրանք հանդիպել էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:
Նիստի ավարտից հետո, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված օդաչուները մոտեցան ՄԻՊ-ին՝ Արման Թաթոյանին: Նախկին օդաչուները հանդիպում խնդրեցին, Արման Թաթոյանն էլ առաջարկեց մեկ ժամից գնալ իր մոտ հանդիպման, որպեսզի ավելի մանրամասն խոսեն հարցի վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում: