Քաբուլում զինված անձինք հարձակվել են Ամերիկյան համալսարանի վրա. մահացել է 1 ուսանող
Աֆղանստանի Քաբուլ քաղաքում զինված անձինք հարձակվել են Ամերիկյան համալսարանի վրա: Պատահարի հետևանքով մահացել է առնվազն մեկ ուսանող: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Այս մասին հայտնել է քաղաքային հոսպիտալների ղեկավար Մուհամմեդ Սալիմ Ռասոուլին: Նրա խոսքով՝ ևս 14 մարդ վիրավորվել է:
Հաղորդվում է նաև, որ շինության ներսում պայթյուններ և կրակոցներ են լսվել:
Նախնական տվյալներով՝ շենքի ներսում արտասահմանցի դասախոսներ և հարյուրավոր ուսանողներ են գտնվում: