Հայը չի կարող կրակել հայուհուն. Դմիտրի Բրիկման
Լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը ֆեյսբուքյան իր էջում հայերի լուսնկարներն է տեղադրել և գրել.
«Հայը չի կարող կրակել հայուհուն:
Ես ձեր ազգին չեմ պատկանում, չեմ ապրում ձեր երկրում, բայց սիրում եմ ձեր երկիրը, ձեր ազգին: Դա սեր է առաջին հայացքից, այն առաջին վայրկյանից, երբ տեսա Արամ Նալբանդյանի հայացքը:
Իր կյանքի վերջին օրերին նա ինձ միշտ ասում էր «деточка». Ես արդեն 40 տարեկան էի, բայց դեռ այդպես էր նա ինձ կանչում:
Ես ձեր երկրում չեմ ապրում բայց հասկանում եմ, որ ամեն ինչ բարդ է, և որ արդեն անհնար է շարունակել ապրել առանց փոփոխությունների:
Ես իրավունք չունեմ խորհուրդ տալ կամ միջամտել, բայց վստահ եմ, որ հայը հայուհուն չի կարող կրակել:
Հայի աչքերը չեն կարող հայուհուն նայել նշանառուի աչքով»: