Իտալիայում «Skype»-ով ամուսնություններն օրինական կհամարվեն
Իտալիայի գերագույն դատարանը որոշել է օրինական համարել «Skype»-ի միջոցով ամուսնությունները: Այս մասին գրու է West-Info-ն:
Ավելի վաղ, երկրի ՆԳՆ-ն դատարանին առաջարկել էր անօրինական ճանաչել նման ամուսնությունները:
Իտալիայի Գերագույն դատարանը հայտարարել է, որ զույգի ֆիզիկական ներկայությունը մեկ վայրում պարտադիր չէ ամուսնական գործընթացում:
Նշենք, նաև որ ավելի վաղ, Լաս Վեգասի մատուռերից մեկում երիտասարդն ամուսնացել էր իր սմարթֆոնի հետ: