Էրդողանը դիմել է ժողովրդին
Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը չհաջողված պետական հեղաշրջումից հետո պաշտոնապես առաջին անգամ դիմել է թուրք ժողովրդին և հանդարտության կոչ արել: Նա հայտարարել է,որ այս պահի դրությամբ ձերբակավածների թիվը՝13 156,որոնցից 126 գեներալներ են:
Ըստ ИТАР-ТАСС-ի ,Էրդողանը ժողովրդին խոստացել է մաքրել պետական կառույցներն իսլամիստ Գյուլենի կողմնակիցներից,որին իշխանությունները մեղադրում են տապալված պետական հեղաշրումը կազմակերպելու մեջ:
«Երկիրը ազատվեց հիվանդությունից և արդեն առողջանում է: Թուրքիայի տնտեսությունը կայուն է և աճում է: Առաջիկայում մեզ սպասում են նոր կարևոր ծրագրերի իրականացում...»,-եզրափակել է իր ելույթը Թուրքիայի նախագահը:
Հ.Գ.Թուրքիայի նախագահի հանդարտության կոչը ժողովրդին և ձերբակալությունների ահագնացող աճը ապացուցում են,որ իրավիճակը երկրում մնում է լարված և անկայուն:
Գագիկ Համբարյան.ֆեյսբուք: