Մոուրինյոն իր խաղացողներին արգելել է «Pokemon Go» խաղալ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր խաղացողների առջև արգելքներ է դրել: Մասնավորապես, նա իր խաղացողներին արգելել է «Pokemon Go» խաղը խաղալ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Մարզչի խոսքով՝ այս խաղն իսկական վիրուս է, որը կարողանում խլել ամենակարգապահ ու զբաղված մարդկանց ժամանակը:
Մոուրինիոն լավ հարաբերությունների մեջ է ֆուտբոլիստների հետ, և միակ բանը, որ նրան անհանգստացնում է այն է, որ «Pokemon Go»-ն մոլորության մեջ կգցի իր խաղացողներին: