Երկրաշարժ՝ Չիլիլում
Հուլիսի 24-ին Չիլիում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Սան Պեդրո դե-Ատակամայից 120կմ դեպի հյուսիս-արևելք:
Օջախի խորությունը 21.1 կմ-ի է հասել: Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ, Ֆիլիպիններում և Տոկիոյում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: