Ձերբակալվել է Անի Նավասարդյանը
Հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ակտիվստ Անի Նավասարդյանը: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Խորենացու փողոցում հավաքի ժամանակ ակտիվիստը բարձրախոսով որոշակի պայմաններ էր դնում ոստիկանության առջև: Հենց այդ օրը բախումներ եղան ոստիկանների և ցուցարների միջև: