Չինաստանում հեղեղների պատճառով 114 մարդ է զոհվել
Չինաստանի Հեբեյ նահանգում հորդառատ անձրևների պատճառով 114 մարդ է մահացել: Այս մասին գրում է «,РИА Новости»-ն:
Նշվում է, որ ևս 112 մարդ անհետ կորած է համարվում:
Համաձայն վերջին տվյալների, Հեբեյ նահանգում հեղեղների պատճառով ընդհանուր թվով 9.4 մլն մարդ է զոհվել, ավերվել է 52.900 կառույց: Չինաստանի իշխանությունները շրջակա քաղաքներից տարհանել են 307.000 մարդ:
Տնտեսական վնասների չափը համարժեք է 2.3 մլրդ դոլարի: