Դամասկոսում սիրիական օդանավ է վթարի ենթարկվել
Սիրիական ռազմական ինքնաթիռը Դամասկոսի հյուսիսում վթարի է ենթարկվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
Ռազմական աղբյուրը նշել է, որ օդաչուն հասցրել է խցիկից դուրս թռչել, սակայն նրա ճակատագիրը դեռևս անհայտ է:
Նշենք, որ ինքնաթիռը զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել Էլ-Կալամունե քաղաքում: