Երկրագնդի ամենահարուստ մարզիկ, որակազրկված Մարիա Շարապովան՝ ուսանողական ճաշարանում (լուսանկար)
Սոցիալական կայքերում հրապարակվել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի լուսանկարը՝ Հարվարդի բիզնես-դպրոցի ճաշարանում ճաշելիս: Որակազրկվելուց հետո նա ընդունվել էր այնտեղ: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Լուսանկարում երկրագնդի ամենահարուստ մարզիկը դեմքի տխուր արտահայտությամբ անցնում է շվեդական սեղամի մոտով՝ կրթական հայտնի հաստատության դասավանդողների և հասարակ ուսանողների շրջապատում:
Հիշեցնենք, որ Մեծ սաղավարտի տուրնիրների հնգակի չեմպիոնը որոշեց Հարվարդում կրթական կուրս անցնել, քանի դեռ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը քննում է նրա դատը՝ 2 տարվա որակազրկման պահանջով, որը Թենիսի միջազգային ֆեդերացիան ներկայացրեց ռուս թենիսիստուհու դեմ դոպինգ-սկանդալից հետո:
Պատժի ժամկետը հաշվվում է հունվարի 26-ից, երբ Շարապովայի թեստում մելդոնիում են հայտնաբերել: