Օբաման Կանադայից պահանջել է ՆԱՏՕ-ում ավելի ակտիվ մասնակցություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Կանադան պետք է իր ակտիվությունը մեծացնի ՆԱՏՕ-ի գործողություններում: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Քանի որ կանադական զինված ուժերն իսկապես լավն են, թույլ տվեք ինձ ասել, որ աշխարհը պահանջում է Կանադայի ավելի մեծ մասնակցությունը: ՆԱՏՕ-ն Կանադայից պահանջում է ավելի ակտիվ մասնակցություն»,- նշել է Միացյալ Նահանգների նախագահը:
Նրա խոսքով՝ կոլեկտիվ անվտանգության առաջադրանքները պահանջում են «սարքավորումների ավելի մեծ դիապազոն՝ տնտեսական պատժամիջոցներից մինչև իրենց ուժերի՝ ռազմական պատրաստվածությունը 21-րդ դարի առաքելություններին»: Օբաման հույս է հայտնել, որ գործընկերների անվտանգությունը կբարձրանա, եթե նրանցից յուրաքանչյուրն ընդհանուր գործում ավելի մեծ ներդրումներ կատարի: