«Brexit»-ն ամբողջ մոլորակի համար առաջ է քաշել ապագայի հարցը. Ֆրանսուա Օլանդ
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի անդրադառնա ՄԱԿ-ում երկիրի անդամակցության վրա, սակայն ամբողջ մոլորակի համար առաջ կքաշի այն հարցը, թե ինչ է լինելու հետո: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ Փարիզում հանդիպուման ժամանակ կատարած հայտարարությանը:
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայում քվեարկության կապակցությամբ «ամբողջ մոլորակի համար հիմա առաջացել է այն հարցը, թե ինչ է լինելու հետո»:
Նա նորից հայտարարել է, որ «շատ է ցավում բրիտանական քվեարկության արդյունքների համար», չնայած, հարգում է այդ ընտրությունը ժողովրդավարության պայմաններում: