Եվրահանձնաժողովում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիայի եվրակոմիսար Ջոնաթան Հիլլը հրաժարական է տվել՝ ասելով. «Ինչ որ արվել է, չի կարելի ետ վերադարձնել»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «BBC»-ին:
Իր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ ճիշտ չի համարում իր աշխատանքն իրականացնելը Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու որոշումից հետո:
Ինչպես հաղորդվում է, նա իր պաշտոնին կմնա դեռևս մի քանի շաբաթ, որպեսզի ավարտի ընթացիկ գործերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շոտլանդիան պատրաստվում է Մեծ Բրիտանիայից անկախանալու երկրորդ հանրաքվեն անցկացնել:
Հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեով բրիտանացիները որոշեցին դուրս գալ Եվրամիության կազմից: