Սուրճին փոխարինող երեք ըմպելիք, որոնք ձեզ արագ ոտքի կկանգնեցնեն (լուսանկարներ)
Շատերն են իրենց օրը սկսում մեկ բաժակ սուրճով: Սակայն պարզվում է կան այլ ըմպելիքներ, որոնք երբեմն ավելի արագ կաշխուժացնեն ձեզ, քան սուրճը:
1. Ժենշենի արմատ
Ժենշենն ունի շատ օգտակար հատկություններ և ամրապնդում է առողջությունը: Այն ոչ միայն լավացնում է հիշողությունը, այլև կենսական էներգիա է տալիս և օգնում օրգանիզմին դիմակայել սթրեսին, խթանում է ադրենալինի արտադրությունը: Ավելի արդյունավետ կլինի, եթե դուք պարզապես ծամեք չորացրած արմատները: Սակայն ավելի հաճելի է թեյ խմել, որի մեջ կա ժենշեն:
2. Մատե (պարագվայական թեյ)
Մատեի թեյը լավացնում է առողջությունը, տալիս է էներգիա և մեծացնում է կենսական ուժերը: Այն աշխարհի ամենասնուցող ըմպելիքներից է և ավելի շատ էներգիա է տալիս, քան թեյի և սուրճի ավանդական տեսակները:
3. Իմբիրի թեյ
Իմբիրի արմատները լավացնում են արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ ուղեղը սկսում է ավելի ակտիվ աշխատել: Իմբիրի թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է մաքրել իմբիրը, այն անցկացնել քերիչով, վրան ավելացնել եռացող ջուր և թողնել 3-5 րոպե: Ավելի հաճելի համի համար կարող եք ավելացնել նանա կամ մեղր: