Ադելը խնդրել է երկրպագուներին չնկարահանել համերգը և ապրել իրական կյանքով (տեսանյութ)
ՏեսանյութերԲրիտանացի երգչուհի Ադելը խնդրել է Իտալիայի Բերոնե քաղաքում իր համերգին եկած երկրպագուներին դադարեցնել տեսանկարահանումը բջջային հեռախոսներով և վայելել կենդանի շոուն: Այս մասին հաղորդում է «Guardian»-ը:
«Դու չե՞ք կարող դադարեցնել տեսանկարահանումը: Ես այստեղ կենդանի եմ, իրական կյանքում եմ, դուք կարող եք վայելել շոուն իրական կյանքում, այլ ոչ թե ձեր տեսախցիկների միջով»,- հայտարարել է Ադելը` ցույց տալով երկրպագուներից մեկին:
Երգչուհին նաև քննադատել է տեսանկարահանողներին, որ շատերը կցանկանային լսել իր համերգը կենդանի, բայց չեն կարողացել մասնակցել:
Իհարկե, Ադելի ելույթը ևս տեսանկարահանվել է և հայտնվել համացանցում: