ԱՄՆ-ն չի նախատեսում ՌԴ-ի հետ համատեղ օպերացիա իրականացնել Սիրիայում «ԻՊ»-ի դեմ պայքարելու հարցում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի նախատեսում «ԻՊ»-ի դեմ ռուսական կողմի հետ համատեղ օպերացիաներ իրականացնել Սիրիայում: Այս մասին հայտնել է РИА Новости-ն` հղում տալով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսի կատարած հայտարարությանը:
«Մենք պարբերաբար քննարկում ենք Ռուսաստանի և այլ գործընկերների հետ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ տարվող աջակցությունը: Դա միջգերատեսչական խորհրդատվություն է, այլ ոչ միայն բանակցություններ զինվորականների մակարդակով»,- հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Սերգեյ Լավրովը մեկնաբանելով այս հայտարարությունը ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել: Դիվանագետը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը արդեն սկսել են քննարկել Սիրիայում համատեղ քայլերի հնարավորությունը` «ԻՊ»ի դեմ պայքարում: