Աֆղանստանում ոչնչացրել են «ԻՊ»-ի գանձապետին
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալի, ով զբաղվում էր կազմակերպության ֆինանսական և ռազմական հարցերով: Նրան ոչնչացրել են Նանղարհար նահանգում` երկրի արևելքում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գերատեսչության պաշտոնական կայքին:
Ըստ զինվորականների, Ռաֆի ադ-Դին անունով զինյալը ոչնչացվել է Աչին շրջանում աֆղանական օդուժի օդային հարվածների ընթացքում:
Նրա հետ միասին ոչնչացվել են ևս տասը ահաբեկիչներ: