Դիլիջան, Թումանյան և Տաթև համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Հանրապետությունում այսօր` փետրվարի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Ընտրություններ են Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: