Մարկ Ցուկերբերգը հայր է դարձել
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը դուստր են ունեցել։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ցուկերբերգի ֆեյսբուքյան էջին։
«Պրիսցիլան և ես երջանիկ ենք ողջունելու մեր դստերը՝ Մաքսին, այս աշխարհում»,- իր էջում գրել է Ցուկերբերգը
Հաղորդագրության հետ կցված է մի նամակ աղջկա համար, որտեղ ծրագրավորողը իր վստահությունն է հայտնում, որ մարդկանց շնորհիվ Երկիր մոլորակը ժամանակի ընթացքում ավելի լավը կդառնա։