Ռուսաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել
Ռուսաստանի Կրասնոյարսկ երկրամասում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է 12 մարդ: Այս մասին հայտնում է «Дождь» հեռուստաալիքը:
Այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 6 մարդ: Նրանց թոքերը միացված են արհեստական շնչառություն ապահովող սարքավորումների: Հիվանդանոցում գտնվող տուժածների ընդհանուր թիվը 13 է:
Դեռևս նոյեմբերի 26-ին «Ми-8» ուղղաթիռը Կրասնոյարսկի օդանավակայանի մոտ վթարի էր ենթարկվել: Այն բանից հետո, ինչ ուղղաթիռը կապի չի դուրս եկել, սկսվել են որոնողական աշխատանքները: Վթարի ենթարկված ուղղաթիռը գտել են Ենիսեյ գետի մոտակայքում:
Ուղղաթիռում 25 ուղևոր է եղել, որից 10-ը մահացել է դեպքի վայրում:
Ավիացիայի միջազգային կոմիտեն և հետաքննիչները պարզում են դեպքի մանրամասները: