Ջոլին ամուսնուն ստիպել է նիհարել (լուսանկար)
Անջելինա Ջոլին այնքան է նիհարել, որ նրա երկրպագուներն ու հանդիսատեսը կարծում են թե դերասանուհին անորեքսիայով կամ մեկ այլ ծանր հիվանդությամբ է տառապում:
Ջոլիի ամուսնուն ևս դուր չի գալիս օր օրի կնոջ նիհարելը: Նա անգամ խոհարարներ է վարձել, որպեսզի ստիպեն, որ Ջոլին մի քանի կիլոգրամ քաշ ավելացնի: Այս մասին գրում է Woman.ru-ն:
Իրավիճակը կտրուկ փոխվել է, և Բրեդ Փիթն է ստիպված սկսել նիհարել: Ֆիլմում, որտեղ նկարահանվել է աստղային զույգը, Փիթը պետք է ավելի նիհար լիներ: Այդ իսկ պատճառով Ջոլին նրան ստիպել է խիստ դիետա պահել, որպեսզի համապատասխանի ֆիլմի հերոսի կերպարին: Փիթն անվերապահորեն լսել է կնոջն ու նույնիսկ ավելի երիտասարդ տեսք ստացել:
Լուսանկարը ՝ ստորև.