Օլանդը մեղմացրել է իր դիրքորոշումն Ասադի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հասկացրել է, որ մեղմացնում է Ասադի նկատմամբ իր վերաբերմունքը: Նա հայտարարել է, որ Ասադի բանակն ընդդիմադիրների հետ կարող է պայքարել «ԻՊ»-ի դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Financial Times-ին:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ներկայումս առաջնահերթ պետք է փորձ արվի վերադարձնել Ռաքքան, որը համակարգված մոտեցում կպահանջի, այդ թվում՝ սիրիական բանակի մասնակցությունը:
«Պահանջվում է 2 տեսակի միջոցառում իրականանցնել. կառավարական բանակը և սիրիական բանակը պետք է ռմբակոծություն կատարեն:
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ասադը ոչ մի դեր չի կարող խաղալ Սիրիայի ապագայի հարցում: