Քչերին է հայտնի, որ դեկտեմբերի 6-ին նշանակված են նաև ՏԻՄ ընտրությունները
Մեր երկրի քաղաքացիներից քչերին է հայտնի, որ սահմանադրական փոփոխությունների հետ, նույն օրը՝ դեկտեմբերի 6-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ: Դե հասկանալի է, սահմանադրական հանրաքվեն ստվերում է թողել այդ գործընթացը, բայց և այնպես 34 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու:
Ուրեմն 101 թեկնածուից միայն 2-ն է կին, ընդամենը, և այս ցուցանիշն արտացոլում է այն իրողությունը, որն առկա է մեր երկրում: Կանայք աստիճանաբար նվազում են կառավարման բոլոր օղակներում, իսկ դա ցուցանիշ է ժողովրդավարության հետընթացի:
Զառա Հովհաննիսյան. ֆեյսբուք: