ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների պաշտպանության ակցիայի ժամանակ 5 մարդ է վիրավորվել
Մինեապոլիս ամերիկյան քաղաքի ոստիկանությունը փնտրում է երեք անհայտ անձանց, ովքեր կրակ են բացել ԱՄՆ-ում ապրող սևամորթների իրավունքների պաշտպանության համար կազմակերպված ակցիայի մասնակիցների վրա։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Կրակոցների արդյունքում վիրավորվել է ակցիայի 5 մասնակից։ Ակցիաները Մինեապոլիսում սկսել էին այն բանից հետո, երբ նոյեմբերի15-ին 24-ամյա աֆրոամերիկացի Ջամար Կլարկը մահացել էր ոստիկանի կրակոցից։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ոստիկանությունից բացել այն փաստաթղթերը, որոնք վկայում են Ջամար Կլարկի մահվան հանգամանքների մասին։
Ինչպես հստակեցնում է ոստիկանությունը, կասկածյալները երեք սպիտակամորթ ամերիկացիներ են։ Վկաներից մեկը հայտնել է, որ ցուցարարների մեջ եղել են երեք դիմակավոր անհայտ անձիք։