Գաղտնի սենյակ, որտեղ Պուտինը մշակում է իսլամիստների դեմ պատժիչ ռազմական գործողությունները (լուսանկարներ և տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռազմական օդուժն ինտենսիվ ռեժիմով պատժիչ ավիահարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
«The Daily Mail» հրապարակել է ուշագրավ լուսանկարներ, որոնցում պատկերված է հսկայական ռազմական սենյակ։ Հենց այստեղ են Պուտինը, ՌԴ պաշտպանության նախարարը, նախագահի ռազմական խորհրդատուներն ու ոլորտի վերլուծաբանները քննարկում օպերացիաների բոլոր մանրամասները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ ստորև.