Բժիշկները հերքել են գրիպի մասին գլխավոր միֆերը
Գիտնականները օրերս հայտնել են, որ իրականում գրիպն այնքան էլ վտանգավոր հիվանդություն չէ: Մարդիկ հաճախ ասում են, որ հարբուխ ունեն, սակայն սխալվում են: Այս մասին հայտնում է Medikforum.ru-ն:
Իսկական գրիպով մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում: Հետազոտությունները ցույց են տվել, որ հարբուխի հակվածություն ունեն հատկապես երեխաները: Այս վիրուսով երեխաները հիվանդանում են միջինում երկու տարին մեկ: Գրիպով ամենաշատը հիվանդանում են երեխաները, քանզի նրանք մեծերի պես շատ չեն լվանում ձեռքերը և չեն փակում բերանը հազալիս:
Իսկ մեծերը գրիպով հիվանդանում են ընդամենը 10 տարին երկու անգամ: