Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները ներկայացրել են քաղցկեղի բուժման ճանապարհը
Ստոկհոլմում անվանել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներին։ Այս մասին հաղորդում է «Vesti.ru»-ն։ Հեղինակավոր պարգևատրումը տրվել է միանգամից 3 գիտնականների՝ բրիտանացի քիմիկոսին և երկու ամերիկացի գիտնականների։ Մրցանակը տրվել է ԴՆԹ-ի վերականգնման ուսումնասիրությունների համար։ Գիտնականները ներկայացրել են, թե ինչպես կարող է մոլեկուլային մակարդակում «վերանորոգել» վնասված ԴՆԹ-ն։ Սա կարող է օգնել ծանր հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեղի բուժման համար։
Խոսում են նաև այն մասին, որ դա կօգնի գտնել հավերժ ապրելու բանալին։
Երեք գիտնականների աշխատության վերնագիրն է «ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմների ուսումնասիրության համար»։