Բրիտանացի երկու լրագրող և իրաքցի թարգմանիչը Դիարբեքիրում ձերբակալվել են իրենց հյուրանոցի համարում
Բրիտանացի երկու լրագրող՝ Ջեյք Հանրահանը և Ֆիլիպ Փենդլեբուրյը, և նրանց իրաքցի թարգմանիչ Մուհամեդ Իսմաիլ Ռասուլը Դիարբեքիրում ձերբակալվել են իրենց հյուրանոցի համարում թուրքական ոստիկանության կողմից: Լրագրողները կասկածվում են Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK) Մարդինում, Սիրնակում և Դիարբեքիրում օգնելու, օժանդակելու մեջ: Ձերբակալման ժամանակ լրագրողների մոտից առգրավվել է նոթատետրեր որտեղ անգլերեն թարգմանությամբ սղագրված են եղել PKK-ի և KCK-ի (Քրդական համայնքների միություն ) ղեկավարների հարցազրույցները: Լրագրողները նաև կատարել են նկարահանումներ PKK-ի երիտասարդական թևի մասին, հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման (YDG-H) մասին, նկարահանել թե ինչպես են պատրաստում մոլոտովյան կոկտեյլներ և պայթուցիկներ:
Լրագրողները պնդում են, որ իրենք ընդամենը կատարել են իրենց մասնագիտական աշխատանքը, սակայն թուրքական իշխանության կողմից ահաբեկչական կառույց համարվող PKK-ի ղեկավարության հետ կապը թուրքական դատարանը արդեն իսկ ճանաչել է որպես լրտեսություն և կայացրել երկամսյա կալանքի որոշում լրագրողների և թարգմանչի նկատմամբ:
Կիլիկիա Հայաստան ֆեյսբուք