Ռոստովում ձերբակալվել է հայ երիտասարդի նկատմամբ հաշվեհարդարի մասնակիցը (լուսանկարներ)
ՌԴ Ռոստովի մարզի գյուղերից մեկում հայ վարորդի նկատմամբ զանգվածային հաշվեհարդարի մասնակիցներից մեկը ձերբակալվել է:Հարցաքննության ժամանակ միանգամից մի քանի վկա հայտնել են, որ մահացու հարվածը հայ երիտասարդին հասցրել է 46-ամյա Անդրեյ Զ.-ն։Այս մասին հայտնում է Lifenews-ը։
«Գյուղի բնակչին կանչել են հարցաքննության, և նա ներկայացել է իր փաստաբանի հետ։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց՝ որոշելով օգտվել ՌԴ Սահմանադրության 51-րդ հոդվածով ամրագրվող իրավունքից։ Այս պահին տղամարդը ոստիկանության տեղական բաժանմունքում է»,- հայտնել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք, որ Ռոստովում դաժանաբար ծեծել ու սպանել են 22-ամյա հայ վարորդին:
Մարդասպանի լուսանկարները՝ ստորև.