Ուկրաինացի փախստականները ՌԴ-ից վերադառնում են Ուկրաինա
Ուկրաինացի փախստականները սկսել են Ռուսաստանից վերադառնալ Ուկրաինա: Մարդկանց հոսքը սկսվել է ուրբաթ օրվանից: Այս մասին հայտոնում է «Взгляд»-ը՝ հղում անելով РИА «Новости» գործակալությանը:
Ռոստավի շրջան է տեղափոխվել 160 մարդ, որոնցից 92-ը երեխաներ են եղել: Սա կապված է նոր ուսումնական տարվա հետ: Ներկա պահին Ռոստովում գտնվում է մոտ 32 հազար ուկրաինացի փախստական:
2014 թվականի հուլիսի 1-ից սկսած փախստականի կարգավիճակ էր ստացել 325 հազար ուկրաինացի:
Նշենք, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ներկա պահին Կիևում ցույցեր են ընթանում ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: