Ուկրաինացի ֆուտբոլիստը «Արսենալ»-ին մերժել է հանուն «Բարսելոնայի»
Կիևի «Դինամո» ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի փոխացող Անդրեյ Յարմոլենկոն «Արսենալ»-ին մերժել է հանուն «Բարսելոնա»-ի: Այս մասին գրում է Լenta.ru-ն՝ հղում տալով Sport.es-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Յարմոլենկոյով, այդ իսկ պատճառով Ֆուտբոլիստը «Դինամո»-ին խնդրել է Չեմպիոնների լիգայում չհաստատատել իրեն, որպեսզի մրցաշարում նոր թիմում հանդես գալու հնարավորություն ունենա:
Օգոստոսի 21-ին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Յարմոլենկոն տեղափոխվում է անգլիական «Էվերտոն»-ի, սակայն ուկրաինական կողմ պահանջների ավելացման պատճառով գործարքը չի կայացել: