Ամերիկյան վտանգը
Արևմտյան քաղաքակրթությունը ժամանակակից աշխարհում ամենահզորն է, թե՛ տնտեսապես, թե՛ տարածապես, թե՛ ընդգրկող ժաղովուրդների ու ազգերի թվաքանակով: Ունի մեկ յուրահատկություն՝ գաղափարական կենտրոնը Եվրոպան է, սակայն նրա շարժիչ ուժը ԱՄՆ-ն է: Արևմյան քաղաքակրթությունը համարվում է կոնգլոմերատային տիպի, այսինքն տարածման ու ընդարձակման հիմնական ուղին հակառակորդների առանձին ռեգիոնների նախօրոք նախապատրաստումն է ու ջախջախումը:
«Նպատակը արդարացնում է միջոցները» ամերիկյան հայտնի լոզունգի համաձայն ցանկացած միջոց, այդ թվում մարդկային և նյութական ռեսուրսները չեն խնայվում նպատակին հասնելու համար: Ամերիկյան քաղաքականությունը ուղղված է ամբողջ աշխարհում, այդ թվում նույն քաղաքակրթության ներսում զբաղեցնել բացարձակ թելադրող դիրք: Հիմնական գաղափարական ուղղությունը 18-րդ դարավերջին ձևավորված Մալթուսականությունն է, որը հետագայում նաև որդեգրել և զարգացրել են ամերիկյան հզոր կրոնական և հասարակական կազմավորումները:
Հիմնական նպատակը հանդիսանում է քաղաքակրթության համաշխարհային տարածումը, աշխարհում մարդկանց թվաքանակի նվազեցումը մինչև 3.5 միլիարդի և բնակչության վերարտադրության կառավարումը, համաշխարհային տնտեսությանը տիրապետումը: Նույն նպատակով ԱՄՆ-ը քաղաքացիական պատերազմներ է հրահրում մրցակից քաղաքակրթությունների տարբեր ռեգիոններում և ստեղծում անհրաժեշտություն այնտեղ «սահմանել» խաղաղություն և տարածել «համամարդկային արժեքներ»:
Կարճատև պատմության ընթացքում ԱՄՆ-ը հասցրել է պատերազմել կամ ռազմական գործողություններ ծավալել շուրջ 50 երկրներում: Աֆրիկայում իրականացնում է "վակցինացիայի" անմարդկային ծրագիրը, որի արդյունքում երիտասարդ սերունդը դառնում է բացարձակ ոչ պիտանի ծնելիության համար: Նույն նպատակներին են ծառայում նաև ամերիկյան գերհզոր կամպանիաները, որոնք պատկանում են ամերիկյան հայտնի ընտանիքներին, թողարկում են գենոմոդիֆիկացված արտադրանքներ, որոնք շատ հաճախ պարտադրվում են ազդեցության գոտիներում: Ամերիկյան քաղաքականության մի առանձնահատկություն է նաև հատուկ մշակված ծրագրերի տարածումը պարտադրման, գովազդի կամ դրամաշնորհային տարբերակներով: Այդ ծրագրերից են կրոնական քաոսը, որը ենթադրում է բազմաթիվ կրոնական կազմակերպությունների և աղանդների ստեղծում և տարածում, մշակութային քաոս՝ միկրոցիվիլիզացիաների պատմության խեղաթյուրում, լեզվակբանական ստանդարտացում կամ հակառկն՝ ուղղված նույն նպատակին, այսպես կոչվող «սեքս հեղափոխություն» ուղղված տարատեսակ այլասերությունների և այլասեռությունների գովազդով, դրանց ազատականության պրոպագանդայով, նույնպես ուղղված կարծրացած միկրոցիվիլիզացիաների ջախջախմանը, ինչպես նաև բազմաթիվ հիվանդությունների և համաճարակների սեռական ճանապարհով տարածմանը: Ամերիկյան այս քաղաքականությունը ուղղված է փոքր ազգերի իսպառ վերացման և նոր կառավարելի ազգաբնակչության ստեղծմանը:
Հայաստանում ամերիկյան շահերը մի քիչ խայտաբղետ են, սակայն հիմնականը այն է, որ Հայաստանը ռուսական քաղաքակրթության հարավային դարպասն է, իսկ արևելյանի խանգարիչ հզոր գործոններից մեկը: Ռուսական բլոկային քաղաքակրթության ազդեցությամբ պայմանավորված ԱՄՆ-ը դեռևս չի կարողանում «միջոցները ծառայեցնել նպատակին», սակայն գործընթացը սկսված է և ենթադրաբար սա նախապատրաստական փուլն է, իսկ բուն գործողությունները կսկսվեն 7-10 տարուց: Այս գործընթացը ուղեկցվում է ամերիկյան ակտիվ պրոպագանդայով:
Որպես հակազդեցություն ի պաշտպանության՝ Հայաստանին մնում է առավելագույնս պահպանել, վեր հանել ազգային հանդիսացող ամեն ինչը, ինչպես նաև հակագլոբալիզացիոն ակտիվ պրոպագանդա սկսել հատկապես երիտասարդ սերնդի շրջանում:
Հայկ Մարգարյան. ֆեյսբուք;