Դեպարդյեն նախկինում բացասական էր արտահայտվում Պուտինի մասին. Յուշչենկո
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն հարցազրույցներից մեկում ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն նախկինում բացասական կարծիք է ունեցել Վլադիմիր Պուտինի մասին:
«Այնպես չէ, որ ես չեմ հասկանում, թե վերջին տարիներին ինչ է անում ժերար Դեպարդյեն: Ես խորապես համոզված էի, որ նա մեր ընտանիքում եղած ժամանակ մշտապես ճիշտ էր դասակարգում Պուտինին: Նա իր կարծիքը բազմաթիվ անգամներ է արտահայտել: Էթիկայից ելնելով ՝ ես չեմ արտահայտի այն բառը, որով նա նկարագրում էր Պուտինին»,-ասել է Յուշչենկոն:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «радио Свобода»-ին: