Գերմանիայում միգրանտների թիվը ռեկորդային մակարդակի է հասել
Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում միգրանտների թիվը հասել է 10.9մլն-ի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին: Այս ցուցանիշը 1 մլն-ով գերազանցում է 3 տարի առաջվա ցուցանիշին:
Ինչպես հայտնել է Դաշնային վիճակագրական գրասենյակը՝ այցելուների թիվն ավելացել է Չինաստանից, Հնդկաստանից և Սիրիայից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում մարդկանց հոսքի կտրուկ աճի շնորհիվ փախստականները կընդլայնեն իրենց ծախսերը: