Ֆրանսիան մտադիր չէ հրաժարվել ռուսական գազից
Իրանական գազի մուտքը Եվրոպա, որը կարող է սկսվել այն ժամանակ, երբ Թեհրանի վրա դադարեցվի պատժամիջոցների կիրառումը, այնուամենայնիվ, չի հանգեցնի նրան, որ ՌԴ-ն դադարի գազ մատակարարել Եվրոպային:
Այս մասին հայտարարել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերը:
Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան ՌԴ-ի հետ առողջ հարաբերություններ ունի, քանի որ իրենք ռուսական գազ են գնում:
Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան պատրաստվում է գազ ստանալ նաև Թուրիքայից, Իրանից, Թուրքմենստանից, սակայն դա չի խանգարի ՌԴ-Ֆրանսիա հարաբերություններին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին: